|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց կարկուտի հետևանքների վերացման վերաբերյալ: Նա նշեց, որ սույն թվականի հունիսի 12-ին կարկուտ է տեղացել , որից տուժել են Արմավիրի համայնքի մի շարք գյուղացիական տնտեսություններ:
Կարկուտի պատճառած վնասները հաշվելու և հետևանքները փոխհատուցելու նպատակով, վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարներին և Արմավիրի մարզպետին երեք օրյա ժամկետում ուսումնասիրել կարկուտի վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ և տեղեկանք: