Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը մեկնել է Ադրբեջան: Թուրքական «Konhaber» լրատվակայքը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, նշում է, որ այցի ընթացքում Չոլաքը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող քաղաքական և ռազմական իրավիճակը, թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերությունների զարգացման հարցը (այդ թվում` նաև թուրք և ադրբեջանցի զինվորների ռազմակրթությանը վերաբերող հարցեր): Բացի դրանից` հանդիպման ժամանակ խոսվել է այլ երկրների զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորության մասին:
Չոլաքը հանդիպման ժամանակ նաև կարևորել է հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Նշյալ զորավարժությունները կավարտվեն հունիսի 16-ին: