|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շների ու գայլերի մոտ արդարության զգացումը դրված է գենետիկ մակարդակում, պարզել են գիտնականները: Իրենց հետազոտության մասին նրանք պատմել են Current Biology ամսագրին:
Հետազոտողները վարժեցրել են շներին ու գայլերին սեղմել այն կոճակը, որը ակտիվացնում էր պարգևի հանձնումը: Եթե շներից մեկը տեսնում էր, որ ինչ-որ մեկը ավելի քիչ պարգևատրում էր ստանում, կամ ընդհանրապես չէր ստանում, ապա մի քանի փորձից հետո նա հրաժարվում էր սեղմել կոճակը:Գայլերը էլ ավելի զգայուն էին անարդարության հարցում: Շների մոտ արդարության զգացման մասին գիտնականները ավելի վաղ էին խոսել, սակայն ենթադրվում էր, որ այդ զգացումը ակտիվանում է, երբ նրանք մարդկանց կողքին են ապրում: Հիմա արդեն պարզվում է, որ այդ զգացումը նրանց մեջ եղել է մինչև մարդկանց կողքին ապրելը: