|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանում «Սանիթեքը» նորմալ աղբահանություն է իրականացնում. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է քաղաքը մաքրվելու աղբից և առնետներից: «Աղբահանության մասով ես այնքան էլ դժգոհ չեմ»,- ասաց նա և կոչ արեց երևանցիներին, որ աղբը չնետեն գետնին:
«Աղբը նետում են գետնին ու կեղտոտում մայրաքաղաքը, որը բոլորիս տունն է: Մենք մեր բնակարանում աղբը հաստատ գետնին չենք գցում, չէ՞: Դրա համար պետք է կոչ անենք, որ չկեղտոտեն քաղաքը»,- ասաց Մարգարյանը:
Թե ո՞րն է լինելու քաղաքապետի առաջին անելիքը, նա նշեց, որ իր համար կարևոր են բոլոր ոլորտները: