|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ստեղծել արտահանման և կոորդինացման մի կառույց, որի հիմնական նպատակը կլինի կազմակերպել փոքր ու միջին ձեռնարկությունների արտադրանքի արտահանումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Ըստ նրա` պետությունը մի քանի տարի կաջակցի ընկերությանը, մինչև վերջինս ինքնուրույն ի վիճակի կլինի կազմակերպել արտահանման գործընթացը:
«Հիմնական նպատակը որակի, վաճառքի ապահովումն է, ինչպես նաև մաքսային և սննդի անվտանգության խնդիրների լուծումը կառույցի կողմից: Կօգնենք, որպեսզի փոքր ու միջին ձեռնարկությունները կարողանան իրենց արտադրանքը համապատասխանեցնել միջազհային չափանիշներին, այն արտահանեն, որն էլ շղթայական իր ազդեցությունը կունենա գյուղմթերք արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների կնքման, վճարումների` ժամանակին կատարման առումով»,-ասաց Մակարյանը:
Ի դեպ, կառույցի համագործակցությունը որոշ ընկերությունների հետ, ըստ գյուղատնտեսության փոխնախարարի, պիլոտային ծրագրով կիրականացվի այս տարի, իսկ հաջորդ տարվանից սկսած` ավելի կընդլայնվեն համագործակցության շրջանակները: