|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 10-ից սկսած` Երևանում դարձյալ կգործեն գյուղատնտեսական տոնավաճառները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նա տեղեկացրեց, որ շաբաթ օրը` ժամը 11-ին, Կասյան փողոցում կբացվի գյուղմթերքի` այս տարվա առաջին տոնավաճառը: «Տոնավաճառի պայմանները դարձյալ լինելու են նույնը, ինչ նախորդ տարիներին։ Այսինքն` անվճար կտրամադրվեն տեղերը, կշեռքները… 120-130 ֆերմեր ներգրավված կլինի գյուղատնտեսական տոնավաճառում»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց նաև, որ, 2011 թվականից սկսած, Երևանում 581 տոնավաճառ է կազմակերպվել: