|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչպես հաղորդում է ԱԻն լրատվական ծառայությունը, հունիսի 2-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ և Կողբացի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ «Մաշտոցի պուրակ»-ում, պայթյունի ձայն է լսվել, կա տուժած. անհրաժեշտ օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մոտակայքում գտնվող այգում, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գետնի տակով անցնող մալուխների կարճ միացում. առկա են մալուխային գծերի փորված գետնուղի և բաց մալուխներ, ինչի հետևանքով մոտակայքով անցնող քաղաքացին ստացել է այրվածքներ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: