|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել իր ակումբի կազմում անցկացրած վերջին խաղում: Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմը հույս ուներ, որ Մալաքյանը կհասցնի վերականգնվել գոնե մինչև Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը, սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի լրիվ ապաքինման համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ:
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով այս անգամ հավաքական չեն հրավիրվել Գևորգ Ղազարյանը, Դավիթ Մանոյանը և Հովհաննես Համբարձումյանը, իսկ Վարազդատ Հարոյանը չի կարող մասնակցել Չեռնոգորիա-Հայաստան հանդիպմանը որակազրկման պատճառով: