|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 1-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքում կուտակված փորձի, արձանագրված ձեռքբերումների և խնդիրների վերաբերյալ երկօրյա համակարգող աշխատաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցել են խոշորացված համայնքների ղեկավարներ, ՏԿԶ նախարարության, ԳՄՀԸ, ԱՄՆ ՄԶԳ, ՇԶՀԳ, ԵԽ միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՏԶՀ և ՀաՄաՏեղ-ի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովն անցկացվել է «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) , ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն