|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարթին Շեֆերը հայտարարել է, որ Թուքրիան թույլատրել է Գերմիանիայի հյուպատոսարանի պաշտոնյաններին տեսակցել Թուրքիայում ձերբակալված թուրքական ծագումով գերմանացի լրագրող և թարգմանիչ Մեշալե Թոլուին, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ:
Ըստ Sozcu-ի՝ Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսարանի աշխատակիցները մի քանի անգամ դիմել էին թուրքական իշխանություններին՝ տեսակցության թույլտվություն ստանալու համար, սակայն մերժվել էին:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Թուրքիան գերմանացի պատգամավորներին չթույլատրեց հանդիպել Ինջիրլիք ռազմաբազայի գերմանացի զինվորների հետ: