|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլեւս դատական գործեր չտրամադրվեն: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դիմել է դատավորների խորհուրդ` հայտնելով, որի իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը:
Նշենք, որ դատավորները նմանօրինակ քայլի գնում են, քանի որ դատական գործերը այնքան շատ են, որ չեն հասցնում քննել, ուստի դիմում են գրում՝ հրաժարվելով դատական գործեր ընդունելուց, ընդ որում՝ նման վիճակ է տարիներ շարունակ: Դատական համակարգում լուրջ խնդիր է դարձել նաեւ դատական նիստերի առատության պատճառով դահլիճների բացակայությունը. «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ պարբերաբար դատական նիստեր չեն կայանում ազատ դահլիճ չլինելու պատճառով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում