|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչպես հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների ամրագրման և ներդրման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակները ընդլայնելու և բուժաշխատողների շարժունությունը խթանելու նպատակով ՀՀ-ում ներդրվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային մոդելը։
ՇՄԶ միջոցառումների կազմակերպիչներին ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սույն թվականի մայիսի 6-ի N 1419-Ա հրամանը «Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների, էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը և շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության տեսակներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին», նաև Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների կրեդիտավորման նպատակով ներկայացվող հայտի ձևանմուշը և Էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորման նպատակով ներկայացվող հայտի ձևանմուշը: