|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ում մի խումբ էրդողանամետ ցուցարարներ հարձակվել են Էրդողանի այցի դեմ բողոքի խաղաղ ցույց անցկացնող հայերի, քրդերի և եզդիների վրա:
Demokrathaber-ի տեղեկացմամբ՝ ծեծկռտուքին մասնակցել են նաև Էրդողանի թիկնապահները:
«Ազատություն Դեմիրթաշին» գրությամբ պաստառներ պարզած ցուցարարները հարձակման են ենթարկվել, որին մասնակցել են նաև Էրդողանի թիկնապահները: Ամերիկացի ոստիկանները դժվարությամբ են հեռացրել ցուցարարներին ձեռքի և ոտքի հարվածներ հասցրած թիկնապահներին: Ոստիկանները ստիպված են եղել կիրառել անգամ մահակներ:
Demokrathaber-ը ուշադրության է արժանացրել նաև այն, որ ԱՄՆ-ը դեպքի կապակցությամբ դեռևս ոչ մի հայտարարություն չի արել: