|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը ԿԸՀ-ում հայտնեց, որ մինչ 20:00-ն ոստիկանությունը ստացել է 69 ահազանգ:
«Ահազանգերից երեքը վերաբերել են ընտրակաշռքի, ընտրողին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու, կամ մասնակցելուց հրաժարվելու հարկադրելուն: 14 դեպք քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընոտելուն, հինգ դեպք՝ խուլիգանական արարքի, 4 դեպք՝ ընտրական հանձնաժողի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, կուսակցության լիազորված անձի լիազորությունները իրականացնելուն խոչընդոտելուն, 17 դեպք՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4 դեպք քվեարկության գաղտնիությունը խախտելուն, երկու դեպք՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և 17 այլ իրավախախտումներ»,-ներկայացրեց նա՝ հավելելով, որ 69 ահազանգից 17-ով նախապատրաստվում են նյութեր, մնացածը դեռ ստուգման փուլում են: