|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մահացել է Երեւանում ծնված հնգյակից տղա երեխան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը: Նա նշեց, որ երեխան մահացել է այսօր ժամը 12:00-ի սահմաններում, սրտային անբավարարությունից:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում 23-ամյա Լուսինե Պողոսյանը հնգյակ էր լույս աշխարհ բերել` 4 աղջիկ և մեկ տղա: Երեխաները փոքր քաշով են ծնվել: Երկու փոքրիկները օրեր առաջ էին մահացել, և այսօր, ցավոք, մահացավ նաեւ տղան: