|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Երևանի ավագանու ընտրություններում քաղաքացիական իր պարտքը կատարելուց հետո կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե որ պաշտոնում է իրեն տեսնում պատգամավորի մանդատից հրաժավելուց հետո, Արման Սահակյանը պատասխանեց. «Քաղաքական գործիչը պետք է կարողանա ընդունել իր քաղաքական թիմի որոշումները, ուստի քաղաքական թիմը կորոշի, թե հետագայում ինչ կլինի: Ես պատրաստ եմ աշխատել թե գործադիրում, թե օրենսդիրում»: Իսկ թե ինչ պաշտոն կզբաղեցնի գործադիրում, ասաց, որ դեռ քննարկումներ չեն եղել:
Դիտարկամանը, գուցե իր ինքնաբացարկը կապված էր նրա հետ, որ ԱԺ-ում չեն կարող հայր ու որդի միաժամանակ լինել, Արման Սահակյանը պատասխանեց. «Էդպիսի մի երգ կա` մի տան ծառից երկու ծիրան մի պոկի: Բայց փաստացի մեր հանրությունը երկրորդ ընտրատարածում իր ընտրությունը կատարել է: Նման խնդիր չկա, բայց ես ինքս եմ դեմ նման երևույթների»:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ-ի կողմից հավաքագրումներին եւ ընտրախախտումներին, նշեց, որ ծանոթ չէ ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներին, իսկ կուտակումները բնական են, քանի որ մարդիկ գալիս են ընտրելու: