|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 13-ին Արցախի Հանրապետության վարչապետԱրայիկ Հարությունյանն ընդունել է ՀայաստանիՀանրապետության արտաքին գործերի նախարարությանդիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է ապագադիվանագետների՝ արդեն ավանդական դարձած այցըԱրցախ:
«Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում, ևշատ կարևոր է, որ տեղում անմիջական հնարավորություն ունենաք ստանալուանհրաժեշտ տեղեկություններ՝ հետագայում ձեր դիվանագիտական գործունեությանընթացքում կիրառելու համար»,- ապագա դիվանագետներին ուղղված իր խոսքումասել է գործադիր իշխանության ղեկավարը:
Ա. Հարությունյանը դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է վերջինտարիներին Արցախի տնտեսության ունեցած ձեռքբերումները, ինչպես նաևանդրադարձել է հիմնական խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին:
Հանդիպման ընթացքում հանրապետության վարչապետը նաև պատասխանել էներկաների հարցերին: