|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ»։