|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Facebook սոցիալական ցանցում գրել է, թե Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի` Արաբկիրում գտնվող շտաբում ընտրակաշառք են բաժանում:
Henaran.am-ի հետ զրույցում «Հանրապետական» կուսակցության Արաբկիրի տարածքային շտաբի պետ Հրայր Անտոնյանը հավաստիացրեց, որ նման բան չկա. «Նախ խնդրում եմ Ազգային ժողովի այլևս ընտրված պատգամավորին ապատեղեկատվություն չտարածել, երևակայությանը զոռ չտալ և չփնտրել ընտրակաշառք այնտեղ, որտեղ գոյություն չունի: «Հանրապետական» կուսակցության` Արաբկիրի տարածքային շտաբն ընտրակաշառք բաժանելու ո´չ մտադրություն ունի, ո´չ ծրագիր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կուտակումներին, ապա Հրայր Անտոնյանն ընդգծեց. «Եթե ինքը չգիտի, միգուցե նոր է ընտրություններին մասնակցում, ասեմ` շատ բնական է, որ ընտրական շտաբների մոտ կան քաղաքացիներ, ովքեր մեր ակտիվիստներն են, մեր համախոհներն են, ՀՀ քաղաքացիներ են, և զարմանալի կլինի, որ շտաբների մոտ չլինեն քաղաքացիներ»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում