|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ կայքը, «Հաղթանակ» զբոսայգի են այցելել և Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Երևանի քաղաքապետը, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ ներկաները հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Միջոցառման մասնակիցները «Հաղթանակ» զբոսայգում դիտել են ՀՀ զինված ուժերի պատվո պահակախմբի, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների, ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթը, շնորհավորել են զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին: