|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայրենական մեծ պատերազմում և Շուշիում տարած հաղթանակների կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2017 թվականի մայիսի 9-ին կազմակերպում է տոնական մարզական միջոցառումներ՝ դրոշներով հեծանվավազք և տարբեր մարզաձևերից ցուցադրական ելույթներ:
Ցուցադրական ելույթներն անցկացվելու են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից հրապարակում (Ազատության հրապարակ) և Հյուսիսային պողոտայում՝ ժամը 11.00-12.00-ը:
Հեծանվավազքի մեկնարկը տրվելու է Ազատության հրապարակից ժամը 11.00-ին հետևյալ երթուղով՝ Ազատության հրապարակ, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակով պտույտ երեք անգամ, Նալբանդյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա, Ազատության հրապարակ: