|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում բոլորն ուշադրությամբ են հետևում 5 նորածինների ճակատագրին: Հիշեցնենք, որ վերջերս գրանցվել էր Հայաստանի համար ռեկորդային՝ 5 երեխաների ծնունդ, որն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ:
Ծնողներ Վարդան Կարապետյանը և Լուսինե Պողոսյանը ամուսնացել են մեկ տարի առաջ: Վարդան Կարապետյանն, ով ապրում է Մեծամոր քաղաքում, արդեն մեկ տարուց ավել աշխատում է Ֆասթ Կրեդիտի «Էջմիածին» մասնաճյուղում՝ որպես գանձապահ:
Նրա աշխատանքային բարձր որակները գնահատում են թե՛ աշխատակիցները, թե՛ մասնաճյուղի հաճախորդները: Ֆասթ Կրեդիտի ղեկավարությունը շնորհավորում է իր աշխատակցին երեխաների ծննդյան կապակցությամբ և մաղթում նորածիններին շուտափույթ ապաքինում:
Տնօրինությունը նաև պարգևավճար է տրամադրել Վարդանին՝ 500.000 դրամ գումարի չափով և պաշտոնապես հայտնել Վարդանի գործնական առաջընթացի, ինչպես նաև պաշտոնի բարձրացման վերաբերյալ: