|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Մայիսի 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 8-ին և 9-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում և Երևանում մայիսի 8-ին և 9-ին օրվա ընթացքում հիմնականում կգերակշռի արևային եղանակ, միայն ուշ երեկոյան նշված գոտիների առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով: