|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված Սամվել Սանամյանը վերադարձել է նախկին պաշտոնին: Նա նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ մինչև խորհրդարանական ընտրությունները Սանամյանն այդ պաշտոնն էր զբաղեցնում, այնուհետև նշանակվեց վարչապետի խորհրդական, ապա ազատվեց նաև այդ պաշտոնից, իսկ երեկ էլ արդեն հրաժարվեց պատգամավորական մանդատից: