|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գազալցակայանների շահագործման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
«Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման եւ մատուցվող ծառայությունների որակը գնահատվում է խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում գազաբալոնների պայթյունների մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքով` խիստ մտահոգիչ է հատկապես այն, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ: Նա հանձնարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին` մեկամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմին ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների վերաբերյալ: