|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայտնել ենք, որ երեկ մահափորձ է տեղի ունեցել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի ուղղությամբ: Արտաշատից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են Կարեն Ղազարյանի վարած մեքենայի ճանապարհը և անհայտ հրազենով կրակահերթ արձակել նրա ու մեքենայում գտնվող Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Արդյունքում`Կարեն Ղազարյանը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանության փորձը՝ կապված անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Կատարվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: