|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիան կհրաժարվի ԵՄ անդամակցության գործընթացից, եթե ԵՄ-ն չվերսկսի այդ ուղղությամբ բանակցությունները Անկարայի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
«Եթե ԵՄ-ն չսկսի բանակցությունները, ուրեմն` հաջողություն: Թուրքիան ստրուկ չէ, որ սպասի դռների մոտ»,- հայտարարել է Էրդողանը:Նրա խոսքով` Անկարան կվերանայի իր դիրքորոշումը ԵՄ անդամակցության ցանկության վերաբերյալ, եթե այդ հարցում դրական տեղաշարժեր չլինեն ԵՄ կողմից և եթե պահպանվեն ԵՄ որոշ երկրների թշնամական տրամադրվածությունը Թուրքիայի նկատմամբ:
Գերմանիայի իշխանությունները հանդես են եկել Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսման օգտին: