|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի գավաթի 2016/2017 թթ. խաղարկության «Փյունիկ»-«Շիրակ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Նախօրոք պլանավորված էր հանդիպումն անցկացնել մայիսի 10-ին, սակայն, հաշվի առնելով, որ եզրափակիչի մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են ֆուտբոլիստներ, որոնք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցելու են մայիսի 9-ին և 11-ին կայանալիք Կիպրոսի Մ-19 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին, ինչպես նաև այն հանգամանքը, որ ինչպես Հայաստանի Մ-19 հավաքականի, այնպես էլ «Փյունիկի» գլխավոր մարզիչն Արտակ Օսեյանն է, որոշում է կայացվել փոփոխել գավաթի եզրափակիչի անցկացման ժամկետը: