|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Աշխարհաքաղաքական դժվարությունները, որոնց բախվում են Սիրիան, Իրանը, Ռուսաստանը և այլ երկրներ, խոսում են աշխարհում հեգեմոնիայի հաստատման` ԱՄՆ-ի ձգտման մասին: Այդ մասին վենեսուելական TeleSUR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը. հայտնում է Интерфакс-ը:
Նա նշել է, որ աշխարհում ԱՄՆ-ի հեգեմոնիայի բացակայությունը սպառնում է ամերիկյան տնտեսական և քաղաքական էլիտաների շահերին:
«Ահա, թե ինչու այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի, ԿԺԴՀ-ի, Իրանի, Ռուսաստանի և, հնարավոր է, Վենեսուելայի հետ, ուղղված է աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի վերականգնմանը, քանի որ կարծում են, որ այդ հեգեմոնիան այժմ սպառնալիքի տակ է»,- ասել է Ասադը: