|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ապրիլի 28-ին, ժամը 02:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տներից մեկի վարձակալ՝ 1989 թ. ծնված Ա. Գ.-ը փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով բակում գտնվող ավտոտնակի ծածկի երկաթյա կառուցատարրերից:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Գ.-ը իջեցվել է տեղի ուժերով և հսպիտալացվել Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայնուն ծանր:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։