|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 26-ին, ժամը 18:01-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 17 OU 642 (վարորդ՝ 1994 թ. ծնված Մ. Թ.) և «ԳԱԶ-3110» մակնիշի 02 OL 968 (վարորդ՝ 1994 թ. ծնված Կ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի վարորդ Մ. Թ.-ը և «ԳԱԶ-3110» մակնիշի վարորդ Կ. Ս.-ը մեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Մասիսի և Վեդու ԲԿ-ներ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: