|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի ավագանու` ապրիլի 26-ին գումարված նիստում ավագանին քննարկել և հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջարկված` մայրաքաղաքի հ. 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագիծը:
Նշվել է, որ Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այդ դպրոցում:
Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկելու համար, նիստը վարող` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է որպես քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ:
Հիշեցնենք, որ ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանը հետմահու` 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։