|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միայն 11-րդ անգամից է կարողացել բացատրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին`ինչ պայմաններով Վաշինգտոնը կարող է առևտրային համաձայնագիր կնքել Գերմանիայի հետ. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին գրում է The Independent-ը` իր աղբյուրին հղումով:
«Թրամփը 10 անգամ հարցրել է Մերկելին` կարո՞ղ է առևտրային համաձայնագիր կնքել Գերմանիայի հետ: Ամեն անգամ Մերկելը պատասխանել է, որ Գերմանիայի հետ համաձայնագիր նա չի կարող կնքել, փոխարենը կարող է կնքել ԵՄ-ի հետ: Միայն 11-րդ անգամից Թրամփը վերջապես հասկացել է»,- պատմել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով` Մերկելի հետ զրույցից հետո ԱՄՆ նախագահը որոշել է ԵՄ-ի հետ գործարք կնքել: