|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազատության հրապարակն արդեն բազմամարդ է։ Քիչ հետո այստեղից կմեկնարկի Ջահերով երթը, որն արդեն ավանդույթ է դարձել՝ համախմբելով պահանջատիրության գաղափարը կրող հազարավոր հայորդիների։
1999 թվականին ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միություններից մի խումբ անդամ-երիտասարդներով որոշեցին երթ կազմակերպել: Նրանք չէին էլ պատկերացնում, որ մի օր այն կվերածվի ոչ միայն համապետական, այլ նաեւ համահայկական պահանջատիրական երթի:
Ազատության հրապարակից մեկնարկող ջահերով երթը ավարտվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, որտեղ ավանդաբար հանգրվանում են ջահերը ու անմար կրակի շուրջն են խոնարհվում նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները: