|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը հանդարտվել են, Երիցյանի մահվանից հետո առաջացած քաոսը, որտեղ շունը տիրոջը չէր ճանաչում, հիմնականում նահանջել է։ Խառնվածքով հանդարտ ու ինտելիգենտ նախարարը նշանակման առաջին օրերին է միայն որոշ ակտիվություն դրսեւորել՝ մի քանի ազատումներ արել, այդ թվում՝ Արսեն Արշակյանին։
Իսկ հիմա միայն ակտիվ հանդիպումներ է ունենում եվրոպացի գործընկերների, դեսպանների ու այս կալիբրի մարդկանց հետ։ Անգամ աշխատակազմի ամենշաբաթյա խորհրդակցություններն է վերացրել։
Փոխարենը կրկին իր «ափսեում» է ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից է եւ ակտիվ դերակատարում ունի նախարարությունում։ ԱԻՆ-ում կարծում են, որ Տոնոյանը ժամանակավոր է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: