|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Տեղեկացրել էինք, որ երեկ ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել Գյումրու 102-րդ ռազմաբազայից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:
Շիրակի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի հետ կապված` Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում են որոնողական աշխատանքներ: «Բացի այդ, առկա փաստական տվյալները վկայում են այն մասին, որ տվյալ անձը բնակարանից դուրս է եկել քաղաքացիական հագուստով և նրա մոտ որևէ զենք կամ հրազեն չի եղել»,-ասաց Գաբրիելյանը: