|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքների պատճառով բարձրացած բողոքի ալիքը մեծանում է: «Ոչ» ասողները համոզված են՝ հանրաքվեի արդյունքները կեղծվել են Ընտրական գերագույն խորհրդի նախագահ Սադի Գյուվենի կողմից:
Ըստ Demokrathaber-ի՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության` Հաթայից նախկին պատգամավոր Մահմուդ Շիրինը Անկարայի գլխավոր դատախազությունում դատական հայց է ներկայացրել ԸԳԽ-ի նախագահի դեմ՝ պաշտոնը չարաշահելու մեղադրանքով:
«Այս հանրաքվեն մեր և մեր երեխաների ապագայի համար շատ կարևոր էր: Այո, թե' «այո», թե' «ոչ» ասողները լուրջ աշխատանքներ իրականացրեցին, սակայն ընտրությունների ընթացքում մոտ 2.5 միլիոն անվավեր, անկնիք քվե հաշվառվեց, այդ պատճառով էլ բողոքի հայց ներկայացրեցի ԸԳԽ նախագահի և խորհրդի անդամների դեմ՝ պաշտոնը չարաշահելու համար»,- նշել է Շիրինը: