|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 14-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Հարժիս-Գորիս ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:07-ին:
Պարզվել է, որ «KIA» մակնիշի 35 ST 752 պետհամարանիշով ավտոմեքենան վարորդ՝ 1974 թ. ծնված Դ. Հ.-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ամբողջությամբ այրվել: Դ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: