|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժամանակ» թերթըգրումէ. «Մեզ հասած տեղեկություններով՝ «ՍԱՍԳրուպ»-ում ՍԱՍ-ի Արտակի՝ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱրտակՍարգսյանի եղբոր՝Արամ Սարգսյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությունը միակը չէ:
Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները տարատեսակ կոմպրոմատներ ունեն ռեյտինգային բոլոր թեկնածուների դեմ՝ նրանց ամբիցիաներն ու հնարավոր անզուսպ պոռթկումները զսպելու համար:
Չի բացառվում, որ շատ մոտ ապագայում, մինչեւ ՀՀԿ խմբակցության ճշգրտումը, նորանոր այդպիսի ձայնագրություններ ի հայտ գան:
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան համացանցում հայտնվեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի ձայնագրությունը, որտեղ նա ընտրողներին համոզում է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Համոզելու մեթոդները չեն զիջում ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի մեթոդներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: