|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Սիսիանում: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ Ժամը 11:00-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1956թ. ծնված Պ.Մ-ի դին: Մահացածի հայրը դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ որդուն հայտնաբերել է իրենց տանը կից անասնագոմում՝ խոզերի համար նախատեսված վանդակում՝ դեմքի ու պարանոցի հատվածը հոշոտված:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: