|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկայից դեռ 2016թ. սեպտեմբերին մեծ գողություն էր եղել. հափշտակել էին օդափոխության համակարգի 8 շարժիչներ եւ իրաններ:
Քրեական գործի նյութերից պարզվում է՝ գողացողները եղել էին նույն թռչնաֆաբրիկայի երկու աշխատակիցները: Ուշագրավը մեկ այլ հանգամանք է. նրանք «Գետամեջի» թռչնաֆաբրիկայից հափշտակված իրերը վաճառել էին մեկ այլ թռչնաֆաբրիկայի հայտնի գործարարի՝ Խաչիկ Մանուկյանին պատկանող «Լուսակերտ» ՍՊԸ-ին:
Իսկ գողոնի վաճառքից ստացված գումարն էլ մեջ-մեջ էին արել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում