|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել:
Բանն այն է, որ Արամ Ասատուրյանից պահանջվել է ՀՀԿ-ական թեկնածու Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի համար կոնկրետ թվով ձայն ապահովել, ինչը հոսպիտալի պետին չի հաջողվել եւ պաշտոնանկության պատճառ է դարձել: Ընդ որում, հոսպիտալի պետին պաշտոնանկ անելու հարցում ակտիվ դերակատություն ունի թեկնածուի որդին՝ Կարո Կարապողոսյանը, որը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետն է:
Վերջինս որոշել է հոր պարտության համար վրեժ լուծել ու վայելելով Վիգեն Սարգսյանի անվերապահ աջակցությունը՝ հասել է ուզածին:
Հավելենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունները, այլ ասաց, որ նման պաշտոնյաների մասին մամուլին մեկնաբանություններ չեն տրվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: