|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պուլիցերյան մրցանակի է արժանացել The New York Times-ը՝ Պուտինի մասին հրապարակումների համար, գրում է «Reuters»-ը: Պարբերականը մրցանակի է արժանացել ևս 2 անվանակարգում՝ ակնարկի և լրատվական լուսանկարի համար: Այս մասին Կոլումբիայի համալսարանի լրագրության դպրոցում հայտարարել է մրցանակի կոմիտեի ղեկավար Մայքլ Փրայդը:
«Միջազգային լրագրության համար մրցանակը շնորհվում է The NYT-ի աշխատակիցներին՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս ռուսական ազդեցության տարածմանը նվիրված Վլադիմիր Պուտինի ջանքերին առնչվող նյութերի համար»,- հայտնել են կազմակերպիչները:
Հետաքրքրական է, որ հայտարարության տեքստում բավականին քննադատաբար է խոսվում ՌԴ իշխանությունների վարած քաղաքականության և կիրառվող մեթոդների մասին, որոնք ուղղված են սեփական նպատակներին հասնելուն:
Այս որոշումը կայացվել է, քանի որ Պուտինի մասին թերթի հրապարակումներն առաջին տեղերում են հայտնվել վերջին շրջանի կարևոր նորությունների ցանկում: