|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանելու ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու վերաբեյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանը նաև ոստիկանությունում հաղորդում է տվել 2017թ. ապրիլի 2-ին Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանելիս անհայտ կնոջ կողմից իրեն վիրավորելու, նկարահանմանը խանգարելու, դրանով իսկ իր աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:
Փաստի առթիվ դատախազի կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Գլխավոր դատախազություն