|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիայում կռվում են հարյուրհազարավոր ահաբեկիչներ, որոնք կարող են մեկնել եվրոպական երկրներ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Večernji list խորվաթական պարբերականին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
«Խնդիրը (ահաբեկիչների) քաղաքացիությունների մեջ չէ: Դուք գիտեք, որ ահաբեկիչներն ամբողջ աշխարհին նայում են որպես մի տարածք: Այդ իսկ պատճառով պարտադիր չէ, որ ձեր պետությանը կամ, ընդհանուր առմամբ, Եվրոպային սպառնացող վտանգը գալիս է միայն եվրոպացիներից: Ճիշտ է, եվրոպացին ավելի վտանգավոր է, քանի որ նա լավ է կողմնորոշվում տեղանքում, բայց նա կվերադառնա և ահաբեկիչներ կբերի այլ երկրներից... ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ պատճառով, երբ մենք խոսում ենք Սիրիայում ահաբեկիչների թվի մասին, խոսում ենք վստահաբար հարյուրհազարավորների մասին… Նվազագույնը` 100 հազար: Իհարկե, նրանք գալիս են, գնում, մահանում մարտերում»,- ասել է նախագահը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սիրիան տվյալներ ունի բալկանյան երկրներից ահաբեկիչների մասին: