|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Աբրահամ Մանուկյանն այլևս չի լինի վեցերորդ գումարման ԱԺ-ում: Նա իր թեկնածությունը չի առաջադրել ո'չ համամասնական, ո'չ էլ վարկանիշային ցուցակով: Հայտնի է, որ նա ԲՀԿ ընտրազանգվածի հետ աշխատող առանցքային դեմքերից է եղել:
Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս անգամ ցանկություն չի ունեցել պատգամավոր դառնալ և չի առաջադրել իր թեկնածությունը: Փոխարենը կզբաղվի անձնական հարցերով, բիզնեսով:
«Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է, ես միշտ նրա կողքին եմ լինելու, էլի եմ աշխատելու նրա համար, բայց դա չի նշանակում, որ անպայման պետք է պատգամավոր լինեմ»,- ասաց Աբրահամ Մանուկյանը:
Ամփոփելով ընտրությունների արդյունքները` նա նշեց, որ արձանագրվել է այն, ինչ արձանագրվել է, իհարկե, կարող էին ավելի շատ լիներ «Ծառուկյան» դաշինքի հավաքած ձայները: «Նորմալ ա, արդյունքը գոհացնող ա, եթե ժողովուրդը տենց ա ուզում, ի՞նչ կարող ենք անել»,- ասաց Աբրահամ Մանուկյանը:
Հարցին` արդյո՞ք խորհրդարանի մեծ մասը ձևավորվեց 10 հազար դրամ ընտրակաշառքով, ինչպես պնդում է հասարակության մեծ մասը, նա պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որովհետև դրան ականատես ո'չ եղել եմ, ո'չ էլ լսել եմ»: