|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայի և Մինսկի միջև չեն մնացել չլուծված հարցեր. նավթագազային ոլորտում վեճը կարգավորված է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո. հայտնում է РИА Новости-ն: Պուտինը մանրամասնել է, որ խնդիրները կլուծվեն 10 օրվա ընթացքում:
Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են, թե ինչպես են աշխատելու այդ ոլորտում 2017-2019 թվականներին:
Ավելի վաղ Լուկաշենկոն պնդում էր, որ Մինսկն իրավունք ունի ավելի ցածր գնով գազ գնելու, քանի որ նավթի գինը նվազել է: Մոսկվան, ի պատասխան, հայտարարել էր, որ 2011-2015 թվականներին նավթի` առանց մաքսի մատակարարումների պատճառով չի ստացել 22,3 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ երեկ Պետերբուրգում կայացել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը: