|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արարատի փոխմարզպետ, Արարատի մարզի ՀՅԴ շտաբի պետ Հայրապետ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, հակառակ իրենց սպասումներին, մարզում նախընտրական կրքերին, ընտրություններն առայժմ առանց էական խախտումների են ընթանում:
«Մի քանի մանր-մունր դեպքեր են եղել, բայց դրանք ընտրությունների վրա չեն ազդում: Կուտակումներ են: Դա նոր սարքավորումների հետ է կապված, ժողովուրդը դեռ չի յուրացրել դրանց օգտագործումը, և փոքրիկ վեճեր են եղել»,- ասաց նա:
Մեր հարցին` քանի՞ տոկոս մասնակցություն կա, փոխմարզպետը պատասխանեց. «Ժամը 14:30-ի դրությամբ 30 տոկոս մասնակցություն է գրանցվել: Սա բարձր ցուցանիշ է, բայց դեռ մտահոգիչ չէ, քանի որ հետո կտրուկ կարող է նվազել մասնակցությունը»:
Հարցին էլ` հանուն ինչի՞ է քվեարկելու, Բաբայանը պատասխանեց` հանուն հզոր Հայաստանի: