|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանձնարարականներին: Դրանից մեկը վերաբերում էր միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անվտանգության հարցին:Մարզեր այցելությունների ժամանակ արձանագրվել է միջպետական, միջհամայնքային ճանապարհների ոչ բարվոք վիճակը:
Վարչապետի խոսքով կապի և տրանսպորտի նախարարը զեկուցել է, որ որոշ ճանապարհներին առկա են անվտանգությանը խոչընդտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ: Վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարեց ուսումնասիրել բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարություն ներկայացնել ճանապարհների վերականգնման վերաբերյալ առաջարկություն:
Մարզպետներին հանձնարարվեց ներկայացնել առաջարկություն ճանապարհների վերականգնման առաջնահերթությունների մասին տեղեկանք, իսկ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվեց ճանապարհների առկա շինությունների օրինականությունը ստուգելու վերաբերյալ: Ոստիկանության պետին հանձնարարվեց ստուգել և մեկ ամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական ճանապարհներին տեղադրված նշաների օրինականությունը և հնարավոր բոլոր խնդիրները վերացնելու վերաբերյալ ներկայացնել առաջարկություն: