|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սիրիական Հոմսում ուղևորատար երթուղային միկրոավոտբուսի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է քաղաքի առողջապահության վարչությունը:
Ըստ նախնական տվյալների, գրոհի համար օգտագործվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, գրում է «Lenta.ru»-ն սիրիական «SANA»-ի վրա հղումով:
Փետրվարի 25-ին Հոմսում, որը կառավարական զորքերի հսկողության տակ է, կրկնակի ահաբեկչություն տեղի ունեցավ: Մահապարտ ահաբեկիչները ներխուժել էին ռազմական հաստատությունների շենքեր: Հարձակման զոհ դարձավ 34 մարդ, այդ թվում Հոմսի ռազմական անվտանգության վարչության պետ, գեներալ Դահաբուլը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնելց ահաբեկչական «Հեյաթ Թահրիր աշ Շամը»: